Song Cover Image

Հարբել եմ ուզում

V5.5

Հարբել եմ ուզում Ու անէանալ կյանքից, աշխարհից, Հոգուս ցավերից, իմ կարոտներից, Ասված ու չասված բոլոր խոսքերից, Հոգուս հույզերից ու ապրումներից։ Հարբել, մոռանալ անգամ ինքս ինձ։ Գուցե փախչել եմ ուզում հենց ինձնի՞ց։ Գուցե ուզում եմ հենց ի՞նձ հասկանամ, Իմ ուզած ի՞նչ է, պարզեմ, իմանամ։ Հարբել եմ ուզում, որ անկեղծ լինեմ Առաջին հերթին հենց ինքս ինձ հետ։ Հարբել եմ ուզում, ուզում եմ Հաշտվել վերջապես ինձ հետ։ Թե ներել է պետք, Առաջին հերթին ինքս ինձ ներեմ։ Թե սիրել է պետք, Ինձ սիրեմ մի քիչ, իմ ,,ես՛՛֊ը շոյեմ։ Թե կռվել է պետք, Կռվեմ ինքս ինձ հետ, հետո հաշտվեմ Ու հաշտությունից հուզվեմ, Արտասվեմ, հետո հանդարտվեմ։ Հարբել եմ ուզում, փախչել եմ ուզում Ցավից, աշխարհից, ինքս ինձանից։ Հարբել եմ ուզում ու ի՞նչ անենք որ Հարբեցողներին ատում եմ սրտանց, Իմ հոգու խորքից։ Սիլվա Գուլանյան