Song Cover Image

EV INCH E SERE (Remix)

V5.5

Title: EV INCH E SERE (Full Duet --- Structure: [Spoken Intro – male, almost whisper] Խոսքը՝ Գոհար Ասելեսյան Երաժշտությունը՝ Վահան Երբեմն մի բառը կարող է դառնալ մի ամբողջ կյանք... Մի հարց, որի պատասխանը մենք փնտրում ենք ամբողջ կյանքում... Եվ գուցե... սերը հենց այդ հարցն է... --- [Verse 1 – female] Եվ ի՞նչ է սերը... Այդ երեք տառից բաղկացած բառը` Համապարփակ մի ամբողջ աշխա՞րհ, Թե ողջ տիեզե՜րք` անսկի՜զբ անեզր... [Verse 2 – male] Անկշռելիության մի տարօրինակ Զգացողություն, Երբ չես զգում նույնիսկ սեփական մարմնիդ Կշիռն էլ անգամ, Ողջ էությունդ լցված է թեթև, Անսովոր օդով, Որը թևեր է տալիս ճախրանքի Ու մի երկնագու՜յն փետուրի նման Թռցնում երկինք ... Դե՜, գնա~, ճախրի~ր... [Verse 3 – female] Եվ ինչ է սե՞րը` Անհասկանալի մե՜ծ առեղծվածը, Երբ ինքդ քեզ ես փորձում ճանաչել, Բայց գտնում հանկարծ քեզ` ուրիշի մեջ, Երբ ողջ աշխարհում դու ընդամենը Մի սովորական մարդ ես միշտ եղել, Բայց մեկեն հանկարծ կարող ես դառնալ Մի ամբո՛ղջ աշխարհ մի մեկի՛ համար, Կամ կրելը քո մեջ այդ ի՞նչ որ մեկի Աշխարհն անապակ [Verse 4 – male] Ու պատրաստ ես դու կյանքդ էլ անգամ նվիրել նրան` այդ ինչ որ մեկին, Միայն թե երբեք չտեսնես նրան տխուր ու դժբախտ... [Verse 5 – female] Երբ առավոտյան հե՛նց արթնանում ես, Նրա պատկերն է հայացքիդ հառնում, Իսկ գիշերները կոպերդ հոգնած Նրա աչքերն են իրենց մեջ պահում Փակվելուց առաջ Ու ողջ մի գիշեր քնած փայփայում... [Chorus – duet] Եվ ի՞նչ է սերը... Անսկի՛զբ ու անվե՛րջ, անհագու՛րդ, ագա՛հ, Մոլու՛ցք մի վայրի, Երբ որքան տալիս, այնքան ավելի Շատ ես ստանում` Անհայտ, անհատնում մի աներևույթ Անսպառ աղբյուրից, Իսկ որքան շատ ես ստանում, այնքան Ավելի շատ ես ցանկանում ունենալ նրան, Անկուշտի՛ նման... [Verse 6 – male] Իսկ երբ թվում է, թե սերդ մարել, Մոխր է դարձել, արդեն վերացել` Մի մեղմի՛կ քամի կարող է նրան Նորե՛ն բորբոքել ու կյանքի կոչել, Որովհետև դու մոխիրդ այդ սուրբ Անթեղել ես քո հոգու խորքերում Ու քամու՛ն սպասել... [Bridge – male → female → duet] Պոետների կու՞ռքը, թե՞ Աստվածների լուռ տառապանքը... Բայց գուցեև այն ինձ ու քեզ նման մի սովորական մահկանացուի կյանք է կարճատև... Կյա՜նք, որն իրոք քիչ, շա՜տ քիչ է այնքան մեծ սիրո համար... Կյա՜նք՝ սիրով լեցուն, որն ի վերուստ է կանխորոշվել քեզ... Քե՛զ է շնորհվել այն որպես պարգև... Որպես երկնային սուրբ մի օծություն... --- [Final Chorus – full duet, emotional peak] Եվ ի՞նչ է սերը... Երանելիություն, երջանկություն, թե ցավ... Լույս, թե խավար... Բայց երբ դու սիրում ես... ամեն ինչ դառնում է սեր... --- [Outro – whisper duet] Մարդու մեջ՝ Աստված... Աստծո մեջ՝ մարդ... Եվ այդ հրաշքը... կոչվում է սեր...