Song Cover Image

Մոռացե՞լ Ես

V5.5

[Style: Armenian Soft Rock / Emotional Ballad] [Tempo: 78 BPM] [Key: D minor] [Mood: restrained pain, dignity, inner strength] [Instruments: soft piano, clean electric guitar, warm bass, light drums with brushes, cello, atmospheric pads] [Vocal: mature deep female vocal, emotional but controlled, no screaming, no aggressive rock delivery] [Intro – soft piano + distant clean guitar] Հարցնում ես... Մոռացե՞լ եմ արդյոք ես քեզ... [Verse 1] Հարցնում ես. Մոռացե՞լ եմ արդյոք ես քեզ: Կուզենայի որ քո հարցին Հենց դու ի՛նքդ էլ պատասխանես: Հիշե՞լ ես ինձ. երբ կյանքն էր Քեզ անվերջ ժպտում, Երբ աշխարհը քո ոտքի Տակ էր պտտվում; [Verse 2] Ապրում էիր շրջապատված Ընկերներիդ մեծ բանակով, Կարևոր չէր քանի՞սն էին Քեզ ընդունում անկեղծ հոգով: Քանի՞սն էին անկեղծորեն Լավդ ուզում: Ո՞ր մեկին էր սխալներդ Անկեղծ հուզում: [Pre-Chorus – cello rises softly] Կարևորը՝ գովում էին, Ծափահարում, ՈՒ այդ ձևով քո մեծամիտ Եսը շոյում... [Chorus – soft emotional lift, still restrained] Խնջույքներին կողքիդ էին՝ Միշտ անպակաս... Քեզ թվում էր այս աշխարհում Դու ես որ կաս... Բայց կյանքն ունի Իր լուռ դատաստանը, Որ գալիս է Ամեն մարդու հետևից... [Verse 3 – warmer guitar texture] Պատրաստ չէիր Սխալներդ ընդունելու, Անկեղծ խոսքը ախր Հոգուդ ի՞նչ էր տալու: Կյանքն հեքիաթ էր, Վայելեցիր այն լիուլի, Իսկ քանիսի՞ն ցավ տվեցիր... Դատարկ հոգուդ դա չի հասնի: [Bridge – intimate, almost whispered] Հիմա կյանքը հատուցում է Քեզ նույնությամբ, Քո պաղ հոգուն պարգևում է Գորշ մենությամբ... ՈՒ տե՛ս, հանկարծ Փոշեթաթախ քո հուշերից Ի՛նձ ես պեղել... Էլ չես խորշում ճիշտ խոսքերից... [Final Chorus – emotional but elegant] Չե՛մ մոռացել ո՛չ քեզ, Ո՛չ էլ պղծված հոգիդ... Քեզ հիշելով սովորել եմ Լավը սիրել, արժևորել... Քեզ հիշելով կյանքում Շատ բան եմ հասկացել... Իմ ջինջ հոգին Քեզ նմանից հեռու պահել... [Outro – piano + clean guitar fade] Դու օգնել ես... Որ միշտ զգոն լինեմ... Սովորել եմ հեռու մնալ Քո տեսակից... ա՛յ խեղկատակ...