Song Cover Image

MIND YOUR WORDS IN ARMENIA (by Gevorg Emin)🤘ԶԳՈՒՅՇ ԽՈՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 🤘ZGUSH KHOSIR HAYASTANUM🤘

poem by Gevorg Emin (d.b. 30. 09. 1919) ************************** 🤘ԶԳՈՒՅՇ ԽՈՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (Գևորգ Էմին) 🤘MIND YOUR WORDS IN ARMENIA (by Gevorg Emin) by ARMATHORES Copyright © 2025 All Rights Reserved!!! Only for instrumental!! +++++++++++++++++ Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում, - Երբ սպառնում է թշնամին Մեր դարավոր անմահ երթին Եվ այս ժայռին թառած բերդին, Որ Հայրենիք ենք անվանում... Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում, - Այստեղ ամեն գագաթ ու ձոր, Արձագանք է տալիս հզոր Եվ քո խոսքը հեռո՜ւ տանում... Թե բարի են խոսքերը քո, Հայոց լեռներն ակնածանքով Կխոնարվե՜ն քո դեմ լռին` Բաշը քսած քո ձեռքերին: Իսկ թե չար են` լեռները մեր, Իսկ թե չար են` լեռները մեր, Հրաբխի բներն անմեռ, Իսկ թե չար են` լեռները մեր, Հրաբխի բներն անմեռ, Որ լռել են, բայց չե՛ն հանգել, Քեզ լավայով կարձագանքեն, Քեզ լավայով կարձագանքեն, Որ լեռներ է քշում-տանում... Զգույշ խոսիր Հայաստանում... Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում, - Նե՜ղ են ճամփեքը լեռնական, Երկու հոգու տեղ չեն անում, Թե դեմ-դիմաց ելնեն հանկարծ. Թե բարեկամ էս ու ընկեր, Ա՜նց կկենաք իրար գրկած, Թե դավով ես այստեղ ընկել, Զգո՜ւյշ գործիր Հայաստանում, - Մենք գահ ոորք ու , Եվ... արքա՛ է ամեն մի հայ, Զորք ու բանակ չենք ունեցել, Եվ... սպա է ամեն մի հայ. Ամեն մի հայ` լեռան մի ծերպ, Ամեն մի հայ` լեռան մի ծերպ, Ամեն մի հայ` ուրույն մի կերպ, Ամեն մի հայ` մի Հայաստան Բաժան-բաժան, Անմիաբան, Զատվա՜ծ, հատվա՜ծ, Եվ սակայն` մի` Երբ սպառնում է թշնամին Մեր դարավոր անմահ երթին Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում, - Նե՜ղ են ճամփեքը լեռնական, Երկու հոգու տեղ չեն անում, Թե դեմ-դիմաց ելնեն հանկարծ. Թե բարեկամ էս ու ընկեր, Ա՜նց կկենաք իրար գրկած, Թե դավով ես այստեղ ընկել, Կգլորվես ժայռերից ցած. Ո՞վ եղավ քո գալու վկան, Գնալըդ ո՞վ է իմանում... Նեղ են ճամփեքը լեռնական, Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում: Զգո՜ւյշ գործիր Հայաստանում, - Երբ սպառնում է թշնամին Մեր դարավոր անմահ երթին Եվ այս ժայռին թառած բերդին, Որ Հայրենիք ենք անվանում... +++++++++++++++