Song Cover Image

Թև Կտրած Սեր

V5.5

Ասում են սերը երբեք չի մեռնում, Սերը երբևէ անցյալ չի դառնում, Բայց ինչպես է որ այս խենթ աշխարհում Սիրո ծարավ են հոգիներն ապրում։ Ախր սիրել են, սիրել խենթի պես, Այդ սիրո թևով ճախրել երկնքում, Ի՞նչ եղավ հանկարծ, թևերն ո՞վ կտրեց, Ինչու՞ էլ հոգին երկնում չի ճախրում։ Ասում են սերը երբեք չի մեռնում, Իսկ գուցե սերն այդ չի՞ եղել բնավ, Ասում են սերը լոկ խինդ է բերում։ Իսկ սիրող հոգին ո՞վ է լցնում ցավ։ Օտարի տված ցավը երբևէ Հոգում չի մնում, այն ցնդում է շուտ, Այդ սիրելին է այնպես ցավեցնում, Որ մահ են բերում խենթ ցավ ու մղկուտ։ Սիրելը քիչ է, շատ քիչ է կյանքում, Թե որ սիրված չէ այդ սիրող հոգին։ Փոխադարձ սերն է միակն աշխարհում Մեզ թևեր տալիս, հասցնում աստղերին։ Եվ ո՞վ է ասում չի մեռնում սերը, Մեռնու'մ է, այն էլ ինչպես է մեռնում։ Երբ սերը սիրով չի ջրվում, ավա՜ղ, Խոր ցավ է դառնում ու քիչ քիչ մեռնում։