Song Cover Image

Գողտրիկ անկյուն)

V5.5

Լիներ մի փոքրիկ, Մի գողտրիկ անկյուն՝ Բոլորից հեռու: Շուրջն անտառ լիներ ՈՒ սարից վազող Մի զուլալ առու: Վաղ լուսաբացին Թռչնի երգը Ինձ արթնացներ ՈՒ մեղմ զեփյուռը Քնքուշ համբույրով Բարի լույս ասեր: Անեղծ բնության Ծառ ու ծաղկունքն ինձ Անուշ ժպտային ՈՒ դրախտային Գույնով ու բույրով Ինձ նոր կյանք տային: Հոգիս լցնեին Զուլալ, անապակ, Անկեղծ խնդումով: Ա՜խ, ոնց եմ հոգնել Այս նենգ աշխարհից՝ Լի սուտ, կեղծիքով: Սիլվա Գուլանյան