Սիրում եմ քո լռությունը։ Սիրում եմ երբ խմորվում թս Ինքդ քո մեջ, Ինքդ քեզ հետ կռվում անվերջ։ Սիրում եմ երբ խռովում էս Մանկան նման Ու սպասում, որ գամ, գրկեմ Ու շշնջամ, որ սիրում եմ Քեզ անսահման։ Սիրում եմ երբ կատակներիս Թաքուն ժպտում, Բայց նույն պահին խռով Հայացքդ ինձ էս ուղղում։ Բայց քո թաքուն ժպիտները Ծվարում են քո աչքերում Ու ինձ պատմում, Թե ինչքան էս դու ինձ սիրում։ Սիլվա Գուլանյան