Song Cover Image

Փխրուն Լաց

V5.5

Title: Մի փխրուն լաց է մեջս լեռնացել Style: Epic Dramatic Armenian Symphonic Rock, Cinematic Prayer Ballad, 76 BPM, deep emotional male vocal, dark piano, duduk shadows, cello, cinematic strings, low drums, distant choir, orchestral rise, tragic and prophetic mood, powerful final climax. [Spoken Intro – deep male voice, quiet and trembling] Մի փխրուն լաց է մեջս լեռնացել... [Verse 1] Մի փխրուն լաց է մեջս լեռնացել... Ուր որ է՝ ահա պիտի վարարի, Պիտի կարծրացած մտքերս փշրի, Հեղեղի ներսս, լվանա, տանի։ [Verse 2] Կեղեքող հուր է սրտիս մեջ բոցվել՝ Մոխիրներից վեր հառնող սոսկումով, Ցավոտ մտքերս լեզու են առել, Ճչալ են ուզում՝ անզուսպ պոռթկումով։ [Pre-Chorus] Մեջս վախերի վիհեր են բացվել, Տարակուսանքի խորը անդունդներ, Էս ի՜նչ մահացու դող է ինձ պատել, Աշխարհն է ասես գլխիվայր շրջվել։ [Chorus – powerful, tragic, cinematic] Որ կողմ նայում եմ՝ ավեր է ու մահ, Ոռնացող սարսուռ, դարանակալ ցավ։ Էս ո՞վ թուղթ ու գիր արեց քեզ, աշխարհ, Նեռին լսեցիր, Աստծուն ուրացար։ [Verse 3] Ինքնակործանման ճամփան ես բռնել՝ Քայլ առ քայլ դեպի անդունդն ես գնում... Կանգ առ ու սթափվի՛ր մտքերից անել, Աշխա՜րհ, որդիքդ ապրե՜լ են ուզում։ [Final Chorus – epic choir, full orchestra] Թող արցունքներս հեղեղվեն ուժգին, Մարեն կործանիչ բոցը մեղսանքի, Քո՛ղ որ պոետիս խոսքը աշխարհին Սթափության հզոր կոչի վերածվի։ [Outro – fading choir, soft duduk] Աշխա՜րհ... որդիքդ ապրե՜լ են ուզում...