
Կարծում էի գտել եմ քեզ, Կարծում էի քեզ հարազատ: ԵՎ ինչու՞ էր հոգիս քեզ հետ Այդպես հանգիստ, այդպես ազատ: ԵՎ ինչու՞ էր ամեն խոսքդ Հոգուս կպչում: ԵՎ ինչու՞ էր ջերմ ժպիտդ Հոգիս այնպես խինդով լցնում; Հերիք էր մի ժպիտ, հայացք, Որ մոռանամ ցավ ու տանջանք: Քո գոյով ինձ տալիս էիր Երջանկություն ու խենթ ճախրանք: Ինձ չէր հուզում, որ աշխարհը Լիքն է չարով ու նախանձով, Քեզ ունեի, ուժեղ էի ես քեզանով: Կարծում էի գտել եմ քեզ ՈՒ իմն ես դու, Բայց խաբկանք էր... Գուցե ծնված կարոտ հոգո՞ց: Գուցե հոգիս շատ էր ուզում Քեզ ունենալ ՈՒ ողջ կյանքում լոկ քեզ սիրել, Քոնը դառնալ: Կարծում էի գտել եմ քեզ, Կարծում էի իմն ես, որ կաս ՈՒ թողեցի հոգիս մտնես ՈՒ խոր ցավ տաս: ՈՒ հիմա ինձ լոկ մի ցավոտ Հարց է հուզում... Ինչու՞ եկար, մտար իմ կյանք Տալով այսքան ցավ ու հուզում: Խաղաղ հոգիս, ասա՛, Ինչու՞ փոթորկեցիր: Ինչու՞, ասա՛, Հոգիս ինչու՞ ավիրեցիր: Սիլվա Գուլանյան

