[Spoken Intro – deep male, dark cinematic tone] Խոսքը՝ Գոհար Ասելեսյան Երաժշտությունը՝ Իմաստուն [Intro – 70 BPM, piano + distant wind] [Verse 1] Համբերությունը լուռ գետ է, գիտե՞ք, Որ հոսում է միշտ խաղաղ, անընդմեջ։ Իր հուներից այն չի ելնում երբեք, Օվկիան է, ասես՝ խորը ու անվերջ։ [Verse 2] Համբերությունը քամի չէ հուժկու, Որն ավերում է ծառերն անխնա, Այլ մեղմ մի սյուք է, որ սովորեցնում է Ճյուղերին ճկվել՝ առանց ջարդվելու։ [Pre-Chorus] Հունդ է հողի մեջ, որ չի շտա֊պում Ծաղկել ձմեռվա մրսած կեսին, Բայց հողի ծոցում, խորը լռության մեջ, Զսպում է գարնան բոցեղեն շունչը։ [Chorus – 95 BPM, emotional lift] Համբերությունը ուժ է, անկասկած, Որ չի աղմկում, չի բարձրաձայնում, Այլ լուռ ու մունջ, զսպված ու անտես՝ Սանձում է հույզերն ու չի վրդովվում... [Verse 3 – broken tone] Իսկ ես հոգնել եմ այս համբերությունից, Այս լուռ սպասման ծանր լռությունից, Հոգիս կեղեքող անզորությունից, Լուռ ճնշող, խեղդող գոյությունից... [Build – tension rising] Համբերությունս սանձերն է ձգում, Կոկորդը սեղմում, շունչս է խեղդում, Թեև դրսում ես զուսպ եմ ու լուռ, Ներսում փոթորիկներ են բորբոքվում... [Final Chorus – 110 BPM, explosion] Ու թվում է՝ հիմա պիտի տրաքեմ, Հրաբուխի նման՝ բոցով ու լավայով, Կրծքիս տակ եռում է լուռ մի աշխարհ, Ու ծուխն է բարձրանում իմ հոգու խորքից... [Outro – piano fading, silence] [wind… silence…]