Song Cover Image

Սիրո մեղեդի

V5.5

Իմ աչքերում զուր մի Փնտրիր ուրիշ մեկին, Իմ աչքերում լոկ Հոգիս է զուլալ ու ջինջ, Լոկ հավա՛տս է, Նվիրու՛մս, սերս անհու՛ն, Ուրիշ ոչինչ.... Կորցրածդ, չէ՜, Մի՛ փնտրիր Իմ հայացքում, Իմ հայացքը Անծիր երկնի Ջինջ լազուրն է Սիրով գրկում Ու ճախրում է Հոգիս գերող Այդ լազուրում։ Ձայնիս մեջ էլ Նրան հաստատ Չես գտնելու։ Գնա՛, ընկե՛ր, Նրան ուրիշ Տեղ փնտրելու։ Մի՛ խանգարիր Հոգուս ճախրին, Թող որ ճախրեմ, Ու անուրջում Կախարդական Հեքիաթ հյուսեմ։ Սիրո մեղեդի