
Ձյան Կոպերը
[Spoken Intro – deep male voice, distant piano, dark atmosphere] Խոսքը՝ Սիլվա Գուլանյան Երաժշտությունը՝ Վահան [Intro – soft piano, ambient pad, slow emotional build, 70 BPM] [Verse 1 – calm, intimate, fragile male vocal] Գարուն է դրսում, բայց ձյուն է արել, Է'հ, եղանակն իր քմայքներն ունի, Բայց երբ իմ հոգում գարուն է անմեռ, Ձյունը կարո՞ղ է գարունս խլի։ [Pre-Chorus – tension rising, light strings, heartbeat kick] Թող գարունները ծաղկեն մեր հոգում, Որ դիմակայենք փոթորիկներին, [Chorus – full band enters, emotional explosion, electric guitar, drums, 95 BPM] Գարնան գույներով մեր հոգին լցնենք, Գույներով հաղթենք չարին ու ցավին։ [Verse 2 – piano + clean electric guitar, deeper tone] Պիտ գարուն լիներ, բայց ձյուն է արել, Բնությունն էլ է հաճախ տրտմում, Նրա հոգում էլ անձրև ու արև Տեղերը խառնած կռվում են, հաշտվում։ [Chorus – stronger, wider, female backing vocals] Հավերժ գարուններ չեն լինում կյանքում, Ապրենք մեր հոգում գարունը գրկած, Ժպիտներ քամենք արցունքի միջից, Արևենք անգամ սև ամպն էլ ճեղքած։ [Verse 3 – darker tone, restrained anger, low vocal] Ես էլ նման եմ բնության այնքան, Չեմ ասի որ միշտ հանդարտ եմ, բարի, Չէ՜, փոթորկվում եմ ես էլ նրա պես, Չարով եմ լցվում ընդդեմ գարշ չարի։ [Bridge – heavy emotional peak, distorted guitar, intense drums, cinematic] Ատում եմ հաճախ երբ ցավ են տալիս, Սուտ ու կեղծիքից սաստիկ զայրանում։ Երբեմն ուզում եմ սպանել նրանց, Ովքեր դավում են, երկիր կործանում։ Գոռում եմ հաճախ հոգուս խենթ ցավից, Թեև համբերանքս տիեզերքի չափ է, Մութ գիշերներին հուսահատ լալիս, Թեև ժպիտս հաղթության զենք է։ [Breakdown – silence drop, piano only, echo vocal] Մարմանդ գետերի նման չեմ բնավ, Հատակում մահվան վտանգ չեմ կրում, Կարկաչուն գետ եմ, երբեմն էլ պղտոր, Բայց բաց հոգով եմ աշխարհին նայում։ [Final Chorus – EPIC, full band + choir, high emotional release] Հավերժ գարուններ չեն լինում կյանքում, Ապրենք գարունը մեր հոգում գրկած։ Ժպիտներ քամենք արցունքի միջից, Արևենք անգամ սև ամպն էլ ճեղքած։ [Outro – fading guitar, soft piano, emotional closure]

