
Ուր մնացին ծաղիկներդ
Copyright Notice This song and its cover are exclusive copyrighted works (author: Lusi). All rights reserved. Reproduction, distribution, modification, or commercial use in whole or in part is prohibited without copyright permission. © Lusi, 2026 Version 1 Քո լուռ օրերից կյանք սովորեցինք, Քո համբերությամբ՝ ներել ու տանել, Մեզ ցույց տվեցիր ճիշտ ճանապարհը, Ու դարձար պատնեշ ծանր օրերին։ Chours Ուր մնացին ծաղիկներդ, ծաղիկներդ անթառամ, Ուր գնացին տարիներդ, տարիներդ ուր կորան, Մայր ծնունդդ շնորհավոր, Սիրում ենք քեզ անսահման, Ծաղիկներ ենք, ծաղիկներ ենք, ծաղիկներ ենք անթառամ, Քո պարտեզի ծաղիկները միշտ քո սրտում անթառամ։ Version 2 Մեզ սովորեցրիր սեր՝ առանց խոսքի, Լույս՝ առանց աղմուկ, ուժ՝ առանց փառքի, Քո ամեն աղոթքը մեզ թևեր տվեց, Քո ամեն զրկանքը մեզ ճամփա հարթեց։ Chours Ուր մնացին ծաղիկներդ, ծաղիկներդ անթառամ, Ուր գնացին տարիներդ, տարիներդ ուր կորան, Մայր ծնունդդ շնորհավոր, Սիրում ենք քեզ անսահման, Ծաղիկներ ենք, ծաղիկներ ենք ծաղիկներ ենք անթառամ, Քո պարտեզի ծաղիկները միշտ քո սրտում անթառամ։ Version 3 Այսօր կանգնած ենք քո առջև խոնարհ, Դու կյանք ես մաշել ամենքիս համար, Քո տված խոսքը պահում ենք սիրով, Թող ամեն օրդ ողողվի լույսով։ Final chours Ուր մնացին ծաղիկներդ, ծաղիկներդ անթառամ, Ուր գնացին տարիներդ, տարիներդ ուր կորան, Մայր ծնունդդ շնորհավոր, Սիրում ենք քեզ անսահման, Ծաղիկներ ենք, ծաղիկներդ ենք ծաղիկներ ենք անթառամ, Քո պարտեզի ծաղիկները միշտ քո սրտում անթառամ։

