
Հարմար անձից
Թանկ եմ կարծել այն Ինչ պարզվեց արժեք չուներ, Մարդ եմ կարծել, Բայց մարդկության նշույլ չուներ։ Նվիրվել եմ կույրի նման, Չեմ հասկացել արժե՞ր արդյոք, Լուռ լսել եմ համբերատար << Հարազատի >> տրտունջ, բողոք։ Թվացել է թիկունք ունեմ, Բայց մենակ եմ եղել միշտ էլ։ Ախր մեկից բան չեմ ուզել, Որ հասկանամ ով է ընկեր։ Տվածներս, առածներս Չեմ կշռել ոչ մի անգամ, Որ հասկանամ ... օգտվել են Բարությունից իմ անսահման։ Թվացել է թանկ եմ եղել Նրանց համար, ում սիրել եմ, Բայց պարզվեց... հեշտ եմ եղել, Հարմար անձիցս օգտվել են։ Հա', հարմար եմ եղել միշտ էլ, Չեմ պահանջել երբեք ոչինչ, Լոկ բաշխելով, նվիրվելով Խինդ է ապրել հոգին իմ ջինջ։ Աստված վերից ինձ տեսնելով Երևի թե մեծ ցավ ապրեց Ու որոշեց ինձ մեծ դաս տալ Ու կուրացած աչքս բացել։ Ինձ փորձություն տվեց վերից, Որ օգնության կարիք զգամ, Ո՞ վ հարազատ, ո՞վ թշնամի Վերլուծեմ ու լավ հասկանամ։ Տված դասը լավ սերտեցի, Գո'հ եմ քեզնից, իմ տե'ր Աստված, Թեև մեծ ցավ ես ապրեցի, Բայց դե բուժվեց աչքս փակված։ Զարմանալի թեթևություն, Խաղաղություն իջավ հոգուս, Չէ՞ որ նոր բան չէր կատարվել, Լոկ բացվել էր աչքը հոգուս։ Հիմա արդեն շատ լավ գիտեմ, Թե ումն ինչեր ունեմ տալու, Թե խիղճս անգամ ներսից ճչա, Նրա'ն անգամ չեմ լսելու։ Պարզվում է, որ խիղճս էլ Միշտ գործել է ի վնաս ինձ։ Չե'մ ուզում լոկ խղճով ապրել, Ապրածս ցավերը հերիք է ինձ։ Թող կորցնեմ կյանքում ոմանց, Բայց դե արդյո՞ք կորուստ է դա, Ինչ քո հոգուն լույս չի բերում, Ցավն էլ պետք չի, բա'ց թող գնա։ Սիլվա Գուլանյան

