
Աշու՛ն, գույներդ այնքա՜ն չքնաղ են, Այնքա՜ն պայծառ են գույներդ աշու՛ն, Որ ես ինչքան էլ ցուրտը չսիրեմ. Գույներիդ տարված՝ գիրկդ եմ ընկնում: Դու իմ մրգաբույր, դու իմ մրգահամ, Քեզ ո՞նց չսիրեմ, ասա՛ իմանամ, Երբ այդքան բարիք աշխարհին տալով. Գեղեցկանում ես, զուգվում գույներով: Երբ զարդարում ես շուրջդ Ամենուր այգի ու պուրակ, Երբ քո գույներից խայտում է Հոգիս հանց գարնան առվակ Ասա՛, ի՛մ սիրուն, քեզ ո՞նց չսիրեմ ՈՒ ո՞նց տեսքովդ ես չհմայվեմ: Ի՞նչ փույթ թե ցրտից մի քիչ կուչ կգամ, Բայց քո գույները ինձ վառ խինդ կտան: Թեև քո լացը իմ հոգուն Անհուն թախիծ է բերում, Բայց քո գույները հոգումս Հազար կարոտ են վառում: Կարոտներ քնքուշ, այնքա՜ն սիրելի, Կարոտներ քաղցր, թանկ ու պաշտելի, Որոնցով լիքն է իմ տանջված հոգին, Որոնք իմ ուժն են, իմ կամքն ու ոգին: Դու իմ մրգահամ, դու իմ մրգաբույր, Քո մեջ դու ունես այնքա՜ն գույն ու բույր, Աշխարհին տալով դու չես սպառվում, Քո նուրբ գույներվ լույսեր ես վառում: Սիլվա Գուլանյան

