Song Cover Image

Ուշացած Կարոտ

V5.5

Ուշացած սերեր... Շատ, շատ եմ լսել։ Բայց ասե՛ք, արդյոք Կա՞ այս աշխարհում Ուշացած կարոտ.... Պետք չէ կարոտել, Երբ կորցնում ենք... Պետք է կարոտել Ամեն օր ու ժամ, Ամեն ակնթարթ։ Դեռ չբաժանված Խենթ սիրո գրկում Պիտ խենթի նման Կարոտես նրան։ Պիտի կարոտես Ու նրան սիրես Այնպես կարոտած, Որ ձեզ սիրտ չանի Բաժանել անգամ Երկնային Աստված։ Այո՛, լինու՛մ է Ուշացած կարոտ... Ու գիտե՞ք թե այն Որքա՜ն է ցավոտ։ Սիլվա. Գուլանյան