Song Cover Image

Զվարճալի Բացվող

V5.5

Մեկ տարի էլ անդարձ կորավ իմ բաժին կյանքից, Մանկությունս ինձ ժպտում է շատ հեռու հեռվից։ Միտք եմ անում հիմա նստած ինչ բան է կյանքը, Ցավ է տալիս, բայց մնում է ամենաթանկը։ Շատ են եղել դժվար օրեր, կյանքս եմ անիծել, Բայց գնալով տարեցտարի ցավից թրծվել։ Դադարել եմ ցավից լացել, ժպտում եմ հիմա, Թող ժպիտիս այրող շողից ցավը չքանա։ Ժպիտով եմ լացս խեղդում ու առաջ քայլում, Ինձ ցավ բերող հուշիս դռներն ամուր եմ փակում։ Ամեն բացվող լուսանացը նվեր համարում Ու ցավեցնող մանրուքները հալվում են գնում։ Կյանքի տված նվերներից գո՛հ եմ, երջանի՛կ, Ունեմ սիրով, լույսով լցված մի մեծ ընտանիք։ Լույս թոռնիկներ, որ նման են արևի շողի, Թող որ կյանքս նրանց շողով միշտ էլ արևի։ Շնորհակալ եմ քեզնից, Աստվա՛ծ, շատ չհամարես, Զավակներիս ամուր ձեռքով պահես, պահպանես։ Ինձ էլ ասեմ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԾՆՈՒՆԴԴ, ՍԻԼՎԱ՛, Երազանքդ էս տարվա մեջ իրական դառնա։ Իմ ընկերներ ձեզանից էլ գոհ եմ անսահման, Ձեր ջերմ խոսքով ու ժպիտով ուժեղ եմ այնքան։ Դուք եք տալիս արարելու ձգտում ու ոգի, Թող ձեր կյանքը երջանկության լույսով ողողվի։ Հավերժ ձեր՝ ձեզ շատ սիրող Սիլվա Գուլանյան