
Գինու Մեղեդի
Արի խմենք այս հնեցված Գինին` սիրո'վ նորովի... Թող թեժանան խենթ հույզերը, Թող Սերը մեր վարարի... Կարոտները թող արտասվեն Ու լվանան անցյալը, Թող սրտերում մեր բույն դնեն Միայն սիրո հունդերը։ Դե', բարձրացնենք բաժակները` Խմենք սիրո կենացը ... Թող թունդ գինին լուռ փոթորկի Նվիրական կրքերը, Թող աշխարհում սերը միայն Թագավորի ամենուր, Թող որ սիրող և ո'չ մի սիրտ Երբեք անսեր չմնա։ Արի հարբե՜նք ու մոռանանք, Թե' ցավ, թե' դավ, վիրավորանք... Ներե՛նք միմյանց ու հաշտվենք` Սիրադողով լիանանք... Կյանքն հավե՜րժ չէ, Սե՜րն է միայն Անմահության բանալին, Եկ միասին ամբողջանանք, Որ հաղթենք այս տմարդ մահին։ Դե՜, զարկեցինք բաժակները` Սիրո կենացն ենք խմում ... Թող վարարեն մեր հույզերը, Թող փոթորկվեն մեր ներսում, Թող աշխարհում սիրով միայն Միշտ վարակվենք անխնա, Թող որ սիրող և ո'չ մի սիրտ Անհուր, անսեր չմնա... ✍️ Գոհար Ասելեսյան Գօ Հարա

