
Ես էլ հավերժ մի մանուկ եմ, Հոգիս երբեք չի ծերանում: Ես ինձ այնքան լավ եմ զգում, Մանուկների ջինջ աշխարհում: Մանկանում եմ ես նրանց հետ, Մոռանում եմ և՛ ցավ, և՛ վիշտ, Իմ հոգուն մեծ խինդ է բերում Նրանց ամեն անկեղծ ժպիտ: Կտրվում եմ այս աշխարհից ՈՒ հեքիաթի գիրկն եմ ընկնում: Մանուկների խենթ աշխարհում, Ինքս եմ մի խենթ մանուկ դառնում: Իմ փոքրիկներ, սիրում եմ ձեզ, Ձեր աշխարհը կախարդական ՈՒ ուզում եմ որ ձեր հոգին Լինի մանուկ հավերժական: Սիլվա Գուլանյան

