
Ձյունն իր քմայքներն ունի
[Spoken Intro – soft piano, deep atmosphere, male voice] Խոսքը՝ Սիլվա Գուլանյան Երաժշտությունը՝ Վահան [Intro – soft piano, light strings, emotional build] [Verse 1] Գարուն է դրսում, բայց ձյուն է արել, Է'հ, եղանակն իր քմայքներն ունի, Բայց երբ իմ հոգում գարուն է անմեռ, Ձյունը կարո՞ղ է գարունս խլի։ [Pre-Chorus – strings rise, emotional tension] Թող գարունները ծաղկեն մեր հոգում, Որ դիմակայենք փոթորիկներին, [Chorus – full instruments, powerful, uplifting] Գարնան գույներով մեր հոգին լցնենք, Գույներով հաղթենք չարին ու ցավին։ [Verse 2 – deeper tone, piano + cello] Պիտ գարուն լիներ, բայց ձյուն է արել, Բնությունն էլ է հաճախ տրտմում, Նրա հոգում էլ անձրև ու արև Տեղերը խառնած կռվում են, հաշտվում։ [Chorus – stronger, wider vocals] Հավերժ գարուններ չեն լինում կյանքում, Ապրենք մեր հոգում գարունը գրկած, Ժպիտներ քամենք արցունքի միջից, Արևենք անգամ սև ամպն էլ ճեղքած։ [Verse 3 – darker, emotional, low voice] Ես էլ նման եմ բնության այնքան, Չեմ ասի որ միշտ հանդարտ եմ, բարի, Չէ՜, փոթորկվում եմ ես էլ նրա պես, Չարով եմ լցվում ընդդեմ գարշ չարի։ [Bridge – intense, cinematic build, drums slowly enter] Ատում եմ հաճախ երբ ցավ են տալիս, Սուտ ու կեղծիքից սաստիկ զայրանում։ Երբեմն ուզում եմ սպանել նրանց, Ովքեր դավում են, երկիր կործանում։ Գոռում եմ հաճախ հոգուս խենթ ցավից, Թեև համբերանքս տիեզերքի չափ է, Մութ գիշերներին հուսահատ լալիս, Թեև ժպիտս հաղթության զենք է։ [Break – music drops, only piano + ambient] Մարմանդ գետերի նման չեմ բնավ, Հատակում մահվան վտանգ չեմ կրում, Կարկաչուն գետ եմ, երբեմն էլ պղտոր, Բայց բաց հոգով եմ աշխարհին նայում։ [Final Chorus – epic, choir, full orchestra] Հավերժ գարուններ չեն լինում կյանքում, Ապրենք գարունը մեր հոգում գրկած։ Ժպիտներ քամենք արցունքի միջից, Արևենք անգամ սև ամպն էլ ճեղքած։ [Outro – soft piano, fading strings]

